Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 ապր 2021 14:13

Ադրբեջանցի զինվորականները հայտնվել են Շուշիի մերձակայքում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում, գրություններ թողել ու հեռացել

Ադրբեջանցի զինվորականները հայտնվել են Շուշիի մերձակայքում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում` դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ–հուշարձանի մոտ:
Ինչպես հայտնում է Wargonzo Telegram-ալիքը, ադրբեջանցի չորս զինվորականները հասել են մայրուղու հարակից հատվածում տեղադրված տանկի մոտ, գրություններ թողել հուշարձանի ցուցանակի վրա ու հեռացել:

Մինչդեռ, ըստ երեք երկրների ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքով` մայրուղուց 2.5 կմ հեռավորության վրա, բացի ռուս խաղաղապահներից, որևէ այլ երկրի զինվորականներ չպետք է լինեն:

Sputnik Արմենիային հաջողվեց պարզել, որ ադրբեջանցիները հուշարձանի տարածք են հասել` շրջանցելով Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկում տեղակայված խաղաղապահների պահակակետը, և նրանք անցակետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տանկի մոտ են հասել այլ ճանապարհով։

Նշենք նաև, որ տանկ–հուշարձանը տեղակայված է ռուսական ու հայկական դիրքերի գրեթե մեջտեղում, երկու դիրքերից հավասար հեռավորության վրա։

Մենք նաև պարզեցինք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ: Բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ այն կանխամտածված սադրանք է:

Մեկնաբանություն ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց նաև Արցախի նախագահի մամուլի ծառայությանը: Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցին։

Հիշեցնենք` արցախյան ազատամարտին ու 1992թ–ի Շուշիի ազատագրմանը մասնակցած և մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական տանկը դարձել էր Շուշիի ազատագրման խորհրդանշական հուշարձանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր