Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով          Տեսանյութ.Փաշինյանը բացատրել է ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «Թուրքերն էսօր բացում են» խոսքերը       Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ԴՕԿ կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունները    

07 ապր 2021 15:50

Ոստիկանները քաշում էին Վազգեն Մանուկյանի կնոջ ձեռքերից եւ պարանոցից, որպեսզի բերման ենթարկեն

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի ժամանակ, այսօր՝ ապրիլի 7–ին, ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաեւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։

Ոստիկանները քաշում էին նրա ձեռքերից եւ պարանոցից, որպեսզի բերման ենթարկեն, սակայն ակցիայի մյուս մասնակիցների նախատինքերից եւ ամոթանքներից հետո, նրանք բաց թողեցին կնոջը։

«Էս ի՞նչ եք անում, արա», «ամոթ ձեզ», «թքեմ ձեր երեսին», «թուրքին եք ուրախացնու՞մ»,– բղավում էին ակցիայի մասնակիցները՝  պահանջելով բաց թողնել Վազգեն Մանուկյանի կնոջը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր