Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 ապր 2021 14:53

Վիրտուալ քննարկում.ԱՄՆ-ն, Կանադան, Լիտվան, Լեհաստանը եւ Մեծ Բրիտանիան կաջակցեն ՈՒկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալի պաշտոնակատար Ամանդա Դորին այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկերներ Կանադայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների վիրտուալ հանդիպմանը, որոնք մեծ ավանդ ունեն Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու գործում: Հանդիպումն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: Այս մասին հաղորդվում է Պենտագոնի կայքում:


«Ղեկավարները հաստատել են իրենց անխախտ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ եվրաատլանտյան ձգտումներին, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանում ռուսական ռազմական գործունեության ակտիվացման հետ կապված խնդիրներ: Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները խափանում են լարվածության ապաէսկալացիան, որը ձեռք էր բերվել 2020 թվականի հուլիսին ԵԱՀԿ միջնորդությամբ ստորագրված համաձայնագրի շրջանակում:




Ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը ուկրաինական ուժերի ներուժը մեծացնելու պատրաստվածության ապահովմանը եւ աջակցությանը՝ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիության առաջմղումը շարունակելու համար»,- նշված է ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր