Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս`Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին․ «Հրապարակ»          Ծաղկաձորի քաղաքապետի հաշիվները 0 են, բայց Երևանում տուն է գնել. «Ժողովուրդ»       Մարտի 6-ին գազամատակարարման դադարեցում կլինի հետևյալ հասցեներում    

08 ապր 2021 16:40

Պեսկովը՝ ՌԴ-ում միգրանտներին վատ վերաբերվելու մասին. միգրանտների կարիքը մենք շատ ունենք

Միգրանտների թիվը Ռուսաստանում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն նվազել է, եւ այժմ նրանք նույնիսկ բավարար չեն հավակնոտ ծրագրերի իրականացման համար: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլն արձանագրում է ռուսաստանցիների աճող դժգոհությունը միգրանտներից եւ արդյո՞ք պոտենցիալ սպառնալիք են համարում դա երկրի անվտանգության համար, նա ասել է. «Ճիշտն ասած, ես ծանոթ չեմ սոցիոլոգիական հետազոտության նյութերին ռուսաստանցիների՝ միգրանտների նկատմամբ վերաբերմունքի մասին, այնպես որ ես ոչ մի կերպ չեմ կարող դա մեկնաբանել եւ չեմ անի դա»:

«Ես կարող եմ միայն փաստել այն իրողությունը, որ վկայում է այն մասին, որ վերջին տարվա ընթացքում միգրանտները մեզ մոտ քչացել են,- ընդգծել է Կրեմլի խոսնակը:- Եվ այս նույն միգրանտների կարիքը մենք շատ ունենք՝ հավակնոտ ծրագրերի իրականացման համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր