Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել          Ձյուն, մառախուղ ՀՀ ճանապարհներին, Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 14-ի համար    

09 ապր 2021 11:29

Մանդատ ցանկացող գործարարները ստիպված են գումար փոխանցել. նա ամուսնուն համոզել է՝ սա իր խելքի բանը չէ, ինքը շատ ավելի լավ ցուցակ կկազմի

Վերջին շրջանում վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը հազվադեպ է հանրային միջոցառումների մասնակցում: Շատերի համար տարօրինակ է նման պասիվությունը Աննա Հակոբյանի կողմից:


ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով Աննա Հակոբյանը զբաղված է Իմ քայլի նախընտրական ցուցակը կազմելու գործով: Նա այս օրերին հանդիպում է հնարավոր բոլոր թեկնածուներին և որոշում նրանց տեղն ու ապագա անելիքները: 


Գործարարները, որոնք ցանկանում են պատգամավորական մանդատ ունենալ ևս հանդիպում են Աննա Հակոբյանի հետ: Նման մարդկանց ըստ մեր տեղեկությունների խորհուրդ է տրվում համապատասխան փոխանցում անել Աննա Հակոբյանի հիմնադրամի հաշեհամարին և միայն փոխանցման կտրոնով ներկայանալ հանդիպման:


Ըստ մեր տեղեկությունների Աննա Հակոբյանը թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին միջամտել ցուցակի կազմման դժվար աշխատանքին: Նա վարչապետին համոզել է, որ սա իր խելքի բանը չէ ու ինքը շատ ավելի լավ ցուցակ կկազմի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր