Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ»          Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ»       Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ»    

09 ապր 2021 12:01

Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում մեծանալու են նաև ռիսկերը Արցախում.Անկարան ցանկանում է արցախյան և սիրիական սցենարը տեսնել Ուկրաինայում

«Կարելի է ենթադրել, որ Թուրքիան ձգտում է սիրիական և արցախյան սցենարն «արտահանել» նաև Ուկրաինա: Սակայն այս դեպքում դա նշանակում է անմիջական բախում ՌԴ-ի հետ: Դոնբասը Ռուսաստանի համար Արցախը կամ առավել ևս Սիրիան ու Լիբիան չէ, այն անմիջական իր սահմաններն է: 


ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում անպաշտպան թողնել Դոնբասի բնակիչներին: Մյուս կողմից էլ պարզ է, որ այստեղ ուկրաինական և թուրքական ուժերի հաջողության դեպքում հաջորդ թիրախները լինելու են Ղրիմը և Ռուսաստանի կովկասյան հատվածը: 


Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում միանշանակ մեծանալու են նաև ռիսկերը Արցախում և Սյունիքի հարակից հատվածներում: Այս իրավիճակում առավել են կարևորվում ռուս-հայկական զինված ուժերի համատեղ զորախմբի ձևավորումը և հայկական բանակի սպառազինության արագ վերականգնումը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն»թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր