Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 ապր 2021 19:38

Երբ կսկսի դպրոցականների ամառային արձակուրդը

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր  իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝

Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ»  գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝ ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թ.

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար,
հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար, 

6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար,
հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար՝ ապահովելով առնվազն՝

30 ուսումնական շաբաթ՝ 1-ին,
32 ուսումնական շաբաթ՝ 2-րդ,
34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար։

ԿԳՄՍ  նախարարության փոխանցմամբ, պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր