Ապրիլի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ       Ես գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի    

09 ապր 2021 14:02

Տեսանյութ.Սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը.Կեղծ պրովոկացիա էր․ ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը․ Մուրադով

Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուսամ Մուրադովին։ Մենք առավոտյան լուր էինք ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

Կայքի թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Նա Մուրադովից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը։

Մուրադովի թիկնազորը թույլ չտվեց նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ Կայքի օպերատորին սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը։

Մուրադովի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր