Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

09 ապր 2021 19:07

Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի.կենտրոնացվում են զորքեր եւ տեխնիկա, նորացվում են մոբիլիզացիոն պլանները, պահեստայինների զորակոչերը

Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի: Այդ մասին այտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք, այնտեղ իրադրությունը մնում է բարդ եւ սրվելու միտում ունի»,-ասել է նա՝ ապրիլի 9-ին հանդես գալով ճեպազրույցում: Զախարովայի խոսքով՝ «դրա պատճառը Կիեւի մարտական տրամադրվածությունն է, որն առաջվա պես պատրանքներով է ապրում երկրի հարավ-արեւելքում հակամարտության ուժային լուծման հնարավորության հետ կապված»: Նա հայտնել է, որ երկրի այդ շրջանում «կենտրոնացվում են զորքեր եւ տեխնիկա, նորացվում են մոբիլիզացիոն պլանները, պահեստայինների զորակոչերը, ինչպես նաեւ ուկրաինական ԶԼՄ-ներում «շիկանում է մտացածին ռուսաստանյան սպառնալիքի մասին տեղեկատվությունը»: Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակը հայտարարել է, որ ուկրաինական բանակը պատրաստ է հակազդել Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի առանձին շրջաններում եւ ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով իրադրության սրմանը:

«Հակառակորդի բոլոր սադրանքներին, բոլոր գործողություններին մենք պլանավորել ենք անհապաղ հակազդման համապատասխան միջոցառումներ»,-ասել է Խոմչեկը՝ հանդես գալով "1+1” հեռուստաալիքի եթերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր