Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար          Համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն 1/3-ը պետք է պատվաստվի. Նարեկ Զեյնալյան       Երեւանում 30-ամյա ծննդկան է մահացել    

09 ապր 2021 16:40

Ադրբեջանը գերիների վերադարձի դիմաց հող կարող է պահանջել.ՌԴ-ն և Իրանը թույլ չեն տա, որ մենք Մեղրին տանք Ադրբեջանին

«Գերիների հարցը Ադրբեջանը սրում է, և կարող է գերիների վերադարձի դիմաց հող պահանջել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով, որևէ թիզ հող չի կարող փոխանակվել մարդու հետ, նման բան չի լինում պատմության մեջ։

«Եթե այդպես է, կարող ենք մտնել Ղազախ, մի քանի հարյուր ադրբեջանցի բերենք ու ասենք՝ մեզ ճանապարհ տվեք։ Բացի այդ, չեմ կարծում, որ Մեղրիի հարցը միայն Հայաստանի հարցն է, կարծում եմ, որ ՌԴ-ն և Իրանը թույլ չեն տա, որ մենք Մեղրին տանք Ադրբեջանին։ Երրորդ, վերջերս Ալմաթիում ավարտվեց թուրանական աշխարհի այլանդակ մի հանդիպում, որտեղ Էրդողանին ու Ալիևին միացան Նազարբաևը, Ուզբեկստանի նախագահը և շնորհավորեցին հաղթանակի առիթով։ Եվ ես կարծում եմ, որ այդ երկրներում ապրողները պետք է զգուշանան։ Երբ Ալիևն ասում է, որ Զանգեզուրն իր պատմական հայրենիքն է, ոչ ոք նրա բերանը չփակեց, թեև Նազարբաևը շատ խելացի մարդ է, և պատմությունը լավ գիտի։ ՀՀ ԱԳՆ-ն պետք է կանչեր այդ երկրներում իր դեսպաններին ու զգուշացում տար»,- նկատեց Հրանտ Բագրատյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ նա ժամանակ չունի աշխատելու, քանի որ զբաղված է «մուտիլովկաներով»։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Կառավաության շենքի մոտ տեղի ունեցող ակցիաները, որտեղ ծնողները պահանջում են հետ բերել Արցախում ծառայող իրենց տղաներին, կազմակերպվում են հենց Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Վաղն էլ կասեն Սյունիքից հետ բերեք մեր երեխաներին, հետո կասեն՝ Երևանը մեզ հերիք է։ Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում։ Հայաստանում ոչ մի տեղ ապահով չէ, մեր անապահովության աղբյուրը ոչ թե Թուրքիան կամ Ադրբեջանն է, այլ Նիկոլ Փաշինյանն է, եկեք հեռացնենք այս խաբեբային։ Ես էլի եմ կրկնում, մեր բանակը հզոր էր, քան երբևէ, և այս պատերազմում մեր հաղթելու շանսերը շատ ավելին էին, քան 1992-94-ին»,- կարծիք հայտնեց նա։

Ըստ ՀՀ վարչապետի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շահը չի ներկայացնում, նա իր անձնական շահն է հետապնդում ու ինքը հիմա շատ վտանգավոր է Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ գերիներին Ադրբեջանը վերադարձնելու է, նրանց վերադարձնելու խնդիրը միայն Հայաստանինը չէ, այլ նաև միջազգային հանրությանն է վերաբերում, ուղղակի պետք է աշխատել այդ ուղղությամբ։

«Գերիների հարցը չի կարող առնչվել հողային հարցերի հետ, և մեր գերիներին իրենք հետ են տալու։ Ալիևը սովորական խուլիգանական շանտաժ է անում, բայց եթե ՀՀ ղեկավարը լուրջ մարդ լինի, նա կհասկանա, որ չի կարող նման բան անել։ Պետք է հասկանալ, վերջապես, որ գերիների հարցը ոչ մի կապ չունի Սյունիքով ճանապարհ տալու հետ։ Որոշ իշխանական սրիկաներ խոսում են Սյունիքով միջանցքի հետ, բայց ես ասում եմ՝ չկա միջանցք, կա ճանապարհ։ Այնպես որ նույն Նախիջևանով էլ Երևանից դեպի Մեղրի ճանապարհ կա։ Այդ բոլոր հարցերը պետք է կոմպլեքս լուծել»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր