Ավագ Հինգշաբթի՝ Խորհրդավոր ընթրիք, Սուրբ Հաղորդության խորհուրդ          Վթար Նալբանդյան փողոցում, «Nissan»-ը հայտնվել է ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ տեղադրված հուշաքարի մոտ       Մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով    

10 ապր 2021 10:46

Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով  Պաշտպանության նախարարության շենքի մոտ անհետ կորածների ծնողների ակցիայի հետևանքով Վաղարշակ Հարությունյանի ուղղաթիռով փախուստներին, գրում է.


«Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է։


Լրագրողներից, փորձագետներից, զինվորականներից, պահեստազորայիններից, կամավորականներից ու նրանց ընտանիքներից։ Մի խոսքով բոլորից։


Վաղարշակ Հարությունյան, դու ո՞նց ես քնում, շնչում, ապրում։
ՊՆ-ի ուղղաթիռային կամ պատից թռնելու տհաճ տեսարանները «ընկածին կանտռոլնի քացով խփելու» զգացողություն են առաջացնում։


Էլ ի՞նչ չփորձարկվեց բանակի վրա, ֆանտազիաս արդեն չի հերիքում կանխատեսելու, թե դեռ ինչ տեսարանների ենք ականատես լինելու։


Իշխանությունների հաշվարկը պարզ է. հիմնովի՝ մինչև վերջին քարը, կազմաքանդել բանակը ու բոլոր այն ինստիտուտները, որի վրա վերջին շրջանում սկսել է ճոճվել մեր պետականությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր