Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

10 ապր 2021 20:10

Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել

Թուրք վարձկանները Արցախում ռազմական գործողություններին մասնակցելու համար աշխատավարձ չեն ստացել։ Wargonzo-ի թելեգրամյան ալիքում տեղեկացրել են, որ արաբալեզու սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում սիրիացի գրոհայինները, որոնց վարձել են Անկարան եւ Բաքուն՝ մասնակցելու արցախյան երկրորդ պատերազմին, բողոքում են, որ իրենց խոստացված աշխատավարձերը չեն վճարել։

Ինչպես հաղորդում է wargonzo-ի արաբական դեպարտամենտը, գրոհայիններից մեկը հայտարարել է, որ իրենց հրամանատարները մարտական գործողությունների մասնակիցների, վիրավորների եւ զոհվածների ընտանիքներին խոստացված փոխհատուցումները չեն կատարել։

«Մենք Ղարաբաղում կռվել ենք Թուրքիայի համար իրենց ժողովրդի հետ։ Մենք ունենք սպանվածներ և վիրավորներ։ Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան մեր մարտիկների առջև ստանձնած պարտավորությունները չի կատարել, աշխատավարձ չի տվել, վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին ոչինչ չի վճարել։ Մեզանից շատերը սոված են։ Այդպես չպետք է լինի»,-տեսանյութում ասում է մարտական գործողությունների մասնակիցներից մեկը։

Wargonzo արաբական դեպարտամենտի տվյալներով՝ տեսանյութը, ամենայն հավանականությամբ, նկարահանվել է Սիրիայի հյուսիսում։ Ճշգրիտ ամսաթիվը չի նշվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր