Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

10 ապր 2021 16:07

Տեսանյութ.Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է. եղել են ժամեր, երբ անհնար է եղել սննդի առաքումը

«Պատերազմին պատրաստ էինք այնքան, որքանով կարողացել ենք գնահատել հակառակորդի ուժերն ու հնարավորությունները։ Պատերազմն ունի իր անակնկալները, առաջացել են դժվարություններ, որոշակի առումով խաթարվել է թիկունքային ապահովումը, սակայն կարողացանք արագ կողմնորոշվել ու ճիշտ որոշումներ ընդունել։ Թիկունքային ապահովման որևէ լուրջ խնդիրներ չենք ունեցել»։ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Մարգարյանը և թիկունքի վարչության շտաբի պետ, գնդապետ Արթուր Ալոյանը մանրամասներ են ներկայացրել պատերազմից։


Պաշտոնյաները տեղեկացրել են, որ պատերազմի ընթացքում պարենավորման գործընթացն ընթացել է ըստ պլանավորածի։ Պարենի պակաս ԶՈւ-երում չեն եղել, պատերազմի կեսից նույնիսկ հրաժարվել են օգնությունից՝ բացառությամբ քաղցրավենիքի, սուրճի, ծխախոտի։


«Խնդիրը այն էր, թե ինչպես հակառակորդի կրակի ներքո սնունդը հասցնենք առաջնագիծ զորքերին։ Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է, բայց դա փորձել ենք վերականգնել, մատակարարումը իրականացրել ենք գիշերային ժամերին, հարաբերական դադարի ընթացքում։ Եղել են ժամեր, գուցե օր, որ որոշակի հատվածներումում անհնար է եղել սննդի առաքումը, բայց պատերազմն իր գործն անում է»,- հայտնել է Ռոմիկ Մարգարյանը։


Անդրադառնալով հայրենակիցների կողմից ուղարկվող օգնություններին, գեներալ-մայորը վստահեցրեց, որ բանակի միջոցով տրամադրված ողջ օգնությունը տեղ է հասել և ծառայել իր նպատակին։ Առաջնագծում շատ դեպքերում եղել են 5-10 օրվա սնունդ, շատ հազվագյուտ դեպքեր են եղել, որ դրանք կտրվել են։


2019 թվականից ներդրված սննդի ապահովման նոր համակարգը, որը տրամադրում էին քաղաքացիական կազմակերպությունները, խնդրահարույց էր։


Պատերազմի ժամանակ հանձնարարել են ապահովումը կազմակերպել պատրաստի պահածոյացված սննդի տեսականի և օշարակներ մատակարարել, որով կարողացել են լուծել դաշտային պայմաններում ճաշ եփելու անհրաժեշտությունը։


«Խնդիր էր նաև առաջնագիծ ԶՈՒ տեխնիկայով սննդի առաքումը, ուստի մեծ տարողությամբ մեքենաները փոխարինվել են փոքրերով, երբեմն կատարել դա ոտքով»։


ԶՈՒ թիկունքի վարչությունը ևս մարդկային կորուստներ է կրել. «Զոհվել է թիկունքային 19 զինծառայող, որից 9-ը սպա, վիրավորվել է 18 զինծառայող, որից 9-ը՝ սպա»։


Հետպատերազման ընթացքում վերականգնվում են վնասները և կորուստները։ ԶՈՒ-երը թիկունքային ապահովման խնդիրներ չունեն, իրականացվում են ձեռքբերումներ՝ պահուստները վերականգնելու նպատակով, խնդիրները զուտ կենցաղային են։


«Նոր բնագծեր՝ մի քանի հարյուր կիլոմետր, որտեղ կենցաղային որևէ պայմաններ չկար՝ ուղղակի սար, ոչ մի ինժեներական աշխատանքներ արված չեն եղել, ձմեռվա ընթացքում դա գրեթե անհնար էր իրականացնել, փորձեցինք այլ միջոցներով ապահովել զորքերի առաջնագծում ծառայությունը, դրանք մեր տնօրինության տակ եղած մեքենաներն են, որոնք ունեն թափքեր՝ բնակավորման համար հարմարեցված և վրաններ։ Հիմա եղանակը բացվում է, հնարավորություններ կա և մենք մեծ թափով պետք է իրականցնենք ինժեներական աշխատանքներ»,- ասաց Մարգարյանը։


Մանրամասները՝ Զինուժ Մեդիայի տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր