Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

12 ապր 2021 13:47

Տեսանյութ.«Մեզ հունից չհանե՛ք, մենք ամեն ինչի սպասոբնի մարդիկ ենք». անհետ կորածի հարազատ

 
Մեկ վայրկյան շուտ պետք է գերիներին բերեն, չբերեն՝ վաղը մեկի երիկամը կհանեն կծախեն, մյուսինը՝ սիրտը, իսկ մարմինը կգցեն, կասեն՝ վերցրեք տարեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից ծնողներից մեկը։
«Դրա համար չպետք է թողնենք, որ սրանք մի վայրկյան քնեն։ Պետք է դառնանք իրենց գիշերվա սարսափը»,- նշեց նա՝ հավելելով, որ պարոն Փաշինյանն ասել է, որ երբ ծնողները ցանկանան, կարող են հանդիպել, բայց նրա օգնականները ներշնչել են իրենք իրենց, որ կարող են Փաշինյանի փոխարեն հարց լուծել։
Նա նշեց, որ իր որդու մարմնի կեսն է գտել ու հուղարկավորել, մարմնի մյուս կեսը դեռ չկա, բայց դա էլ է գտնելու։
«Թող մեզ հունից չհանեն, ամեն ինչի սպասոբնի մարդիկ ենք, իրենք լավ գիտեն՝ վտանգը որտեղից կա, որտեղից՝ չկա »,- նշեց նա։
Ինչ վերաբերում է անհետ կորած զինվորների ծնողների և ԳՇ պետի հանդիպմանը, նա նշեց, որ չի մասնակցել հանդիպմանը, որովհետև Վաղարշակն ինքն իրենից տեղյակ չէ, նստում է և երկու բառ չի կարողանում խոսել, որովհետև բան չգիտի։
«Երկրի ղեկավարը գերիների հարցը հանձնարարել է պարոն Աբազյանին։ Զբաղվում է պարոն Աբազյանը, գիտեմ, գնացել էր։ Հիմա մեզ պետք է կոնկրետ իմանանք՝ ինչ փուլում է եղել, ինչ են արել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր