Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին          Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվությում չունե՞մ       Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել    

13 ապր 2021 10:32

Ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք. Նիկոլ Փաշինյանը՝ գերիների և անհետ կորածների հարազատներին

Ապրիլի 12-ին, գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջել հենց վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի ուշ Փաշինյանն ընդունել է գերիների ու անհետ կորածների հարազատներին և այնպիսի հայտարարություններ է արել, որոնք վրդովվեցրել են ամիսներով իրենց զավակների մասին որևէ լուր ստանալու հույսով սպասող ծնողներին։

AntiFake.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հանդիպումից։ Հանդիպմանը ներկա անհետ կորածներից մեկի հարազատի փոխանցմամբ՝ Փաշինյանն իրենց ասել է, որ իրենք իրենց հարազատներին պետք է դիահերձարաններում փնտրեն։
Անհետ կորած զինծառայող Համլետի մայրը՝ տիկին Ծովինարը,  զրույցում ասաց, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո որևէ տեղեկություն չունեն։ «Ասում են` զոհվել է, բայց մարմինը չկա»,- նշեց տիկին Ծովինարը։

Կառավարության շենքում են  եղել նաև առողջապահության նախարարը և Քննչական կոմիտեի ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր