Նիկոլի հարցերն արագ կլուծվեին, եթե չլինեին Սերժի և Քոչարյանի պառակտվածությունը, դա ձեռնտու է Փաշինյանին.«Հրապարակ»

Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանն իշխանություն վերցնելու հավակնություններ չունի եւ առաջին հերթին իր թիմի հարցն է փորձում լուծել, բայց նաեւ ամեն ինչ անում է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ չգա իշխանության։ Ինչ վերաբերում է Ռ․ Քոչարյանին, ապա նա էլ մեծ եւ չարդարացված ամբիցիաներ ունի, չի ուզում որեւէ մեկի հետ կոմպրոմիսի գնալ եւ կարծում է, որ ինքը պետք է դոմինանտ լինի ու ցուցակն էլ միանձնյա կազմի։ Սա է պատճառը, որ նրան միանալու պատրաստ շատ ուժեր տատանվում են եւ չեն ուզում շոգեքարշի վերջին վագոնի դերը ստանձնել։ Անգամ ՀՅԴ-ն կամուկացի մեջ է։ Ընդդիմության նման պառակտվածությունը բացառապես Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու։»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․04.21թ. համարում։