Սկանդալային բացահայտում.Հայաստանին փոխանցված AstraZeneca-ն մի քանի օրից ժամկետանց կդառնա. իշխանությունները այս ճանապարհով հարյուր հազարավոր դոլարներ են գրպանել
![](https://www.7or.am/images/news/big/2021/04/1618289931_%D0%91%D0%B5%D0%B7%D1%8B%D0%BC%D1%8F%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9.jpg)
Ըստ նախարարի՝ առաջինը իշխանությունները բաշխելու են «AstraZeneca» պատվաստանյութը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջին փուլում կպատվաստվեն 55 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիները:
ARMINSIDER տելեգրամյան ալիքին հաջողվել է սկանդալային բացահայտում իրականացնել: Պարզվում է՝ նախկին նախարար, ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը մեծ գումար է վաստակել անգլիական «AstraZeneca» պատվաստանյութը Հայաստան բերելու և հայաստանցիների վրա փորձարկելու համար: Անգլիական այս պատվաստանյութը անվտանգ չէ և եվրոպական տարբեր երկներում արգելված է: Անգլիացիների համար կարևոր է, որպեսզի գտնեն երկրներ, որոնց քաղաքացիներին կօգտագործեն, որպես փորձաճագարների ու առկա տվյալների հիման վրա կկարողանան փոփոխություններ իրականացնել, որից հետո պատվաստանյութը կկիրառեն իրենց երկրում և եվրոպական այլ երկրներում:
Կարևոր է նաև արձանագրել, որ Հայաստանին փոխանցված «AstraZeneca» պատվաստանյութի խմբաքանակը մի քանի օրից դառնալու է ժամկետանց: Պատվաստանյութը կիրառելի է մինչև մայիս ամիս:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ պրոբլեմատիկ այս պատվաստանյութը կարող է խնդիրներ առաջացնել: Քննարկվել է նաև հարց, որ քաղաքացիները կարող է չցանկանան անգլիական կասկածելի պատվաստանյութը ընդունել: Որպեսզի եղած խմբաքանակը ամբողջությամբ սպառվի, Անդրանիկ Քոչարյանը կուսակցական մի քննարկման ժամանակ առաջարկել է, որպեսզի պատվաստանյութը սկզբում նախատեսեն 55-ից բարձր տարիքի քաղաքացիների համար: Ըստ Քոչարյանի՝ այս դեպքում հնարավոր է եկած խմբաքանակի չափով թոշակառուների պատվաստել: Ըստ Քոչարյանի՝թոշակառուներին կարող են ասել, որ չպատվաստվելու դեպքում թոշակ չեն ստանա ու քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել պատվաստանյութից: Արսեն Թորոսյանը խոստացել է պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը սպառելուց հետո փոխանցվող գումարից նաև Անդրանիկ Քոչարյանին բաժին հանել:
Ի դեպ, շաբաթներ առաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ Հայաստանը «AstraZeneca» պատվաստանյութի մեկ դեղաչափը ձեռք է բերել 4․5 ԱՄՆ դոլարով, միջազգային շուկայում սահմանված 25 ԱՄՆ դոլարի փոխարեն։
Շատերի համար տարօրինակ էր, թե ինչպես է Հայաստանը կարողացել այդքան էժան գնել պատվաստանյութը: Ինչպես տեսնում եք խնդիրը նրանում է, որ պատվաստանյութը մի քանի օրից կորցնելու է պիտանելության ժամկետը և այն արտադրող կորպորացիայի համար սա իր պահեստները դատարկելու միջոց է: Ինչպես արդեն նշեցինք, կարևոր է նաև այն, որ այդ ընկերության համար Հայաստանի քաղաքացիները փորձաճագարի դեր են տանելու:
Ի դեպ ARMINSIDER տելեգրամյան ալիքի կառավարության աղբյուրներն տեղեկացնում են, որ Հայաստանը այս պատվաստանյութի համար անգամ, 4,5 դոլար չի վճարել: Իրականում իշխանությունները այս ճանապարհով հարյուր հազարավոր դոլարներ են գրպանել:
Աղբյուրը՝ arminsider