Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

13 ապր 2021 12:38

Եթե Սարգսյանը որևէ բան խոստացել է Ալիևին, դա ծոծրակը տեսնելն է. Ալիևը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր որ սուտն է ավելի «ճիշտ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր որ սուտն է ավելի «ճիշտ»: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես է արձագանքել Ալիևի երեկվա հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմից հետո Սարգսյանը խոստացել է հանձնել հողերը։

«Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, եթե տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները»,– շեշտել է Սարգսյանն ու հավելել` խոսքն Ադրբեջանի կազմից դուրս ԼՂ կարգավիճակի որոշման, Հայաստանի և Արցախի միջև հուսալի ցամաքային սահմանի և ԼՂՀ՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման մասին է։

ՀՀ երրորդ նախագահի խոսքով` Ալիևը որոշել է իրեն հատուկ ցինիզմով նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել և իբրև ուղիղ մեջբերումներ՝ ցիտել այդ հորինվածքները:

«Սերժ Սարգսյանը, ըստ Ալիևի, մեկ մերժում էր հողերը վերադարձնել, ուստի 2020-ին իրենք վերջապես հերոսաբար գրավեցին դրանք (bit.ly/2Rl3dhV), մեկ էլ՝ Սերժ Սարգսյանը խոստանում էր հանձնել հողերը ու չէր հանձնում։ Մի երրորդ դեպքում՝ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին (bit.ly/329iXa1)»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ Սարգսյանի` դիվանագիտական ճակատում և պատերազմում իրեն պարբերաբար պարտված Ալիևի ներկայիս ոգևորությունը որքան էլ հասկանալի է, միաժամանակ զավեշտալի են այդ ոգևորությունից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահի՝ ժամանակ առ ժամանակ հնչող իրարամերժ հայտարարությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր