Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

13 ապր 2021 12:52

Ալիևը հրթիռների մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները որակել է «տարօրինակ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունը, այդ կապակցությամբ Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա: Այս մասին գրում է Ria-ն։


Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորներ հայտնաբերելու մասին, որոնք, ըստ Բաքվի, օգտագործվել են Հայաստանի կողմից 2020-ի աշնանը Շուշիում։


«Ապրիլի 1-ին ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Սովորաբար, ինչպես գիտեք, հեռախոսազրույցների բովանդակությունը համաձայնեցվում է երկու կողմերի հետ, տրվում է համատեղ, համաձայնեցված տեղեկատվություն: Բայց ես ոչ մի բան չեմ թաքցնում ադրբեջանական ժողովրդից և ես կարծում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը պետք է իմանա ամեն ինչի մասին: Մենք քննարկել ենք այս հարցը (Պուտինի հետ - խմբ.): Իմ հանձնարարությամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական նամակ է ուղարկել լուսանկարներով, ապացույցներով: Բայց մինչ այժմ մենք չենք ստացել որևէ պատասխան», - այսօր ասել է Ալիևը՝ «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. հետհակամարտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ:


Ալիևը հրթիռների մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները որակել է «տարօրինակ»:


«Նրանք մեկ խոսում են չպայթած հրթիռների մասին, հետո ասում են, որ դա գաղտնիք է: Փաստորեն, դրանք օգտագործվել են: Մենք սպասում ենք Երևանի պաշտոնական պատասխանին: Ես ձեզ ավելին ասեմ, մենք ունենք բավարար տեղեկատվություն, բայց մենք սպասում ենք պաշտոնական բացատրությունների», - ասել է Ալիևը:


Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն ասաց, որ Լեռնային Xարաբաղում հակամարտության սրման ժամանակ օգտագործվել է «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգը՝ առանց նշելու որ ուղղությամբ: Ավելի ուշ, Փաշինյանն հայտարարեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայելու» կամ «10% -ով պայթելու» մասին, որից օրեր անց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մենկաբանեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Փաշինյանը քննարկել են այս հայտարարությունը և «առկա փաստերի և տեղեկատվության համեմատության արդյունքում ՀՀ վարչապետը եկել է եզրակացություն, որ իրեն սխալ են տեղեկացրել այս իրավիճակի մասին»:


Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները, ասաց, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում Հայաստանը չի օգտագործել իր «Իսկանդերը», բոլոր հրթիռային զինամթերքները եղել են երկրի զինված ուժերի պահեստներում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր