Տեսանյութ․Խավարման կարգի արարողություն, որը Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ    

13 ապր 2021 18:06

Նախազգուշացնում ենք ԱՄՆ-ին, որ ավելի լավ է հեռու մնա Ղրիմից, մեր սևծովյան ափերից.Սերգեյ Ռյաբկով

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին խորհուրդ է տվել հեռու մնալ Ռուսաստանի սևծովյան ափերից`իրենց իսկ շահի համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«(ԱՄՆ-ն) պետք է հասկանա, որ որոշակի միջադեպերի ռիսկերը շատ մեծ են. այս տարի մենք արդեն իսկ միանգամայն այլ ջրային տարածքում նման բան ենք նկատել: Մենք նախազգուշացնում ենք ԱՄՆ-ին, որ ավելի լավ է հեռու մնա Ղրիմից, մեր սևծովյան ափերից: Դա հենց իրենց համար լավ կլինի»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ռյաբկովը:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ Սև ծովում ամերիկյան ռազմանավերի գործողությունները «սովորական բնույթ» են կրում, ԱՄՆ-ն այդ գործողությունները համակարգում է Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն` թուրքական իշխանությունների հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր