Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

14 ապր 2021 10:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության տողատակերն ու մեսիջները աներևակայելի շատ են

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.


«Ծանոթացա Մինսկի խմբի համանախագահների նոր հայտարարությանը: Դետալներին կանդրադառնամ հետո, քանի որ տողատակերն ու մեսիջները աներևակայելի շատ են:


1. Հիմա մի բան է ակնհայտ: Բացվում է նոր էջ, ընդ որում, հին ձևաչափով, և ես շարունակում եմ պնդել, որ այս ձևաչափն ամենից ընդունելին է Հայաստանի և Արցախի համար: Այս ձևաչափի ցանկացած փոփոխություն բերելու է Թուրքիայի ուղղակի ներխուժման՝ որպես կողմ: Ակնհայտ է, համանախագահներն էլ դա չեն ուզում:


2. Հայաստանի «մեռած, բայց չթաղված» դիվանագիտության համար բացվում է նոր էջ՝ նոր ֆրոնտ, աշխատելու համար:


3. Ֆիքսում ենք անհամեմատ ավելի վատ ստարտային պայմաններ, քան ունեինք:


4. Ֆիքսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ուղիղ մեջբերման բացակայությունը:


5. Ֆիքսում ենք, որ այս բանակցությունները այս իշխանությունները նույնպես տապալելու են (ինչպես և ամեն ինչ վերջին 3 տարիներին) և մտածում ենք մեր ապագա անելիքների մասին:


6. Եվ ամենակարևորը՝ «համանախագահները ընդգծում են, որ հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման համար` կողմերի կողմից քաջ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա», այսինքն Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր