Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

14 ապր 2021 14:05

Քոչարյան–Սերժ Սարգսյան զույգը տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը,«խուրդել» և Բադեն–Բադենում առանձնատներ են կառուցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց` հայկական կողմը 20 տարի բանակցությունների շուրջ ունեցել է մեկ խնդիր` անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ուզում է։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2020-ի դեկտեմբերի 4-ին «5-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, թե այս ամենը ստեղծել է մի իրավիճակ, որ Ադրբեջանին շանս չի թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով կարող է որևէ բանի հասնել։

«Այսինքն` շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը` ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը։ Քոչարյանի ժամանակ Ադրբեջանին ոչ միայն հույս են տվել, այլև երաշխիք, իսկ այդ երաշխիքը ԼՂ–ին բանակցային գործընթացից դուրս թողնելն է»,–ասաց վարչապետը։

Նա մեջբերեց Քոչարյանի հարցազրույցի ևս մեկ հատված, որտեղ ՀՀ երկրորդ նախագահն ասում է` եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է։ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ եթե Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո, նրա օրոք ՀՀ խորհրդարանում կգնդակահարեին Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին։

«Եթե ԱԱԾ–ն 1990-ին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, խորհրդարանում կգնդակահարեին արցախյան հաղթանակի հեղինակին ու Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին։ Դա կարող էր տեղի ունենալ մեկ դեպքում, եթե նրանց անվտանգությունն ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյան–Սերժ Սարգսյան զույգը մերժում էին ԼՂ հարցը փուլային տարբերակով քննարկել։ Վարչապետը նշեց, որ այս զույգը 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը, հայ ժողովրդի զրկանքները տանուլ են տվել, «խուրդել» և Բադեն–Բադենում առանձնատներ են կառուցել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր