Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

14 ապր 2021 15:15

«Առաջին նախագահն ինձ ասաց` հողերն արդեն պետք է տաս». Նիկոլ Փաշինյանը գաղտնիք բացեց

2018-ի ամռանը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, վերջինս ասել է, որ տարածքներ պետք է հանձնի։ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց այդ մասին` ասելով, որ մի փոքր գաղտնիք է ուզում հայտնել իրենց հանդիպումից։
«Առաջին նախագահն ինձ ասաաց` հողերն արդեն պետք է տաս։ Ես էլ ասում եմ` իսկ ինչի՞ դիմաց։ Առաջին նախագահի պատկերացումն այս շրջանակից դուրս չի եկել, իսկ մնացածը գնահատման հարց է»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` առաջին նախագահը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր կարծիքն ունի, որը մեզ հայտնի է 1997-ի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով։ Փաշինյանը նշեց` 1996-ին Լևոն Տեր–Պետրոսյանն ընտրություններին մասնակցում էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» լոզունգով, և այդպես էլ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել լրջանալու և խաղաղության մասին։

Վարչապետը հայտնեց նաև, որ առաջին նախագահը 2016-ին ուղեկցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բանակցային գործընթացում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր