Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար          Համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն 1/3-ը պետք է պատվաստվի. Նարեկ Զեյնալյան       Երեւանում 30-ամյա ծննդկան է մահացել    

14 ապր 2021 15:05

Տեսանյութ.Դե հերիք եղավ, ինչ ասես ասեցի՝ մեղավոր եմ, պատասխանատու եմ, իմնա պարտությունը, ա լավ հասկացանք, արա, ձե՞ռ եք առնում

ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե Լելե Թեփեի հետ կապված օպերացիայի բուն նպատակը ո՞րն էր, վարչապետը ավելի մանրամասն անդրադարձավ ու հայտարարեց, որ Լելե-Թեփեի մասին քննարկումներ չի եղել, դա հետո ներմուծվել է որպես քարոզչական մեթոդ։

«Այդ դրվագի հետ Լելե-Թեփե բարձունքն ընդհանրապես կապ չունի, դա ներմուծվել է որպես քարոզչական հնարք՝ ցույց տալու համար, թե էնտեղ ինչ-որ օպերացիա է եղել՝ ինչ-որ մի հատ սար իշխող ուժի կամ վարչապետի քարոզչական նպատակներով։

«Լելե-Թեփե» անուն, կամ «Լալա Լագի» անուն ընդհանրապես էդ քննարկումների ընթացքում չի եղել, դա հետո ներմուծվել է որպես քարոզչական տրյուկ ձեզ հայտնի շրջանակների կողմից։ Ինչի՞ մասին է եղել խնդիրը։ Մի իքս պահի հարավային ուղղությամբ 9-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ հակառակորդը ճեղքում է իրականացրել ու առաջխաղացում  իրականացրել մինչև Ջաբրայիլ, և ուղղություն է վերցրել դեպի Հադրութ։

Այս իրավիճակում դա մեր միակ ճեղքման դեպքն է եղել։ Թալիշում էլ ենք ճեղքման դեպք ունեցել, բայց կանգնեցվել է այդ ճեղքումը։ Հարց է հնչել՝ այս իրավիճակում ի՞նչ է արվել։ Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ և նշանակալի դեմքերից մեկն արել է առաջարկ, ասել է՝ ես կարծում եմ, որ այդ ճեղքման հատվածը հյուսիսից պետք է կտրել և հակառակորդի ուժերն անջատել իրարից»,- ասաց նա։

Փաշինյանն ասել է, թե առաջարկը պետք է քննարկվի գործող զինվորական պաշտոնյաների հետ։ Պաշտպանական բանակի հրամանատարական կետում հրավիրել է քննարկում։

«Ասել եմ՝ սենց առաջարկ կա, ի՞նչ կարծիքներ կան։ Քննարկման արդյունքում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ասել է՝ հետաքրքիր գաղափար է, բայց պետք է տեղում գնահատել իրադրությունը և տեսնել՝ ինչքանո՞վ է դա իրականանալի։ Իրադրության գնահատումը պետք է իրականացնի ՊԲ հրամանատարությունը։ Որից հետո ՊԲ հրամանատարությունը գնահատել է և զեկուցել է ԳՇ պետին, որ ինքը գտնում է՝ իրականանալի է։

ԳՇ պետն էլ ինձ է զեկուցել, որ կարելի է իրականացնել, որից հետո օպերացիան սկսվել է և մի քանի ժամ հաջող իրագործվել։ Եվ չի իրագործվել այն պատճառով, որ տանկային միավորումներից մեկն անելիքի իր մասը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։

Թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, քննության առարկա պետք է լինի, բայց նպատակը եղել է այդ ճեղքի հատվածը փակել։ Հիմա պատկերացրեք, եթե այդ օպերացիան ստացվեր, մենք մեծ հավանականությամբ կունենայինք ուրիշ իրադրություն պատերազմի հետագա ողջ ընթացքի համար։ Հիմա, այդ միավորումը, որի հրամանատարը եղել է այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները։

Էս խառը ժամանակները կանցնեն, կհետաքննենք։ Ես չգիտեմ՝ կարող ա 17-ը հենց իրեն են զանգել, ասել են՝ էդ ի՞նչ ես անում, էդտեղ չի քո թշնամին, Երևանում է, էդ օպերացիան թարգեք եկեք Կառավարության շենքը գրոհենք։ Այս խառը ժամանակները կանցնեն, կպարզենք՝ նորահայտ ընդդիմադիր գործիչը կարո՞ղ ա ինքն է զանգել որդուն, իրեն էլ զանգել է իր քաղաքական հայրը, ասել է՝ տանկերը պտտեք դեպի Երևան»,- ասաց Փաշինյանն ու հավելեց, որ մանրամասները կպարզեն։

«Դե հերիք եղավ, չի կարելի։ Ասումա մեղավոր չես համարում։ Ի՞նչ ասես ասեցին՝ մեղավոր եմ , պատասխանատու եմ, իմնա պարտությունը, հա լավ հասկացանք արա, ձեռ եք առնում դուք ձեզ ընդհանրապես, այ ռազմի դաշտից փախնողներ։ Կենաց խմելիս թողես մինչև խաղաղ օվկիանոս կգրավեն։ Հիմա մեկը մյուսի հետևից ասում են՝ մենք ասում էինք, որ չէ։ ԱԽ-ն հո պռախադնոյ դվոռ չի՝ ամեն ասած բառ արձանագրվում է։ Չի եղել այդպիսի զեկուց, որի մասին ասում են, չի եղել այդպիսի բան»։

Փաշինյանը եզրափակեց, որ իրենց միակ մեծագույն մեղքն այն է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ասել են, թե բանակը սրբություն է, որովհետև մտածել են, որ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվի:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր