Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

14 ապր 2021 16:08

Փաշինյանը հրապարակեց զոհերի և անհետ կորածների պաշտոնական տվյալները

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3621 զոհ և 321 անհետ կորած։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հրապարակեց վերջին պաշտոնական տվյալները։

«Այսօրվա դրությամբ մենք ունենք մահվան վկայականներով հաստատված, ինքնությունը պարզված 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ։ Միևնույն ժամանակ մենք ունենք ԴՆԹ հետազոտության մեջ գտնվող չճանաչված ավելի քան 200 մարմին կամ մասունք, 100 նույնականացված մարմին, որոնք նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է։ Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են»,- ասաց Փաշինյան։

Նա նաև նշեց, որ կան ընտանիքներ, որոնք չեն վստահում  ԴՆԹ հետազոտություններին ու սեփական միջոցներով արտերկրում են կազմակերպում ԴՆԹ հետազոտությունը։

«Չնայած մենք նման դեպքերում պետական միջոցներ ենք հատկացնում այդ պրոցեսն իրականացնելու համար, բայց կան դեպքեր, երբ ասում են՝ ուղղակի թողեք մենք անենք, որ ամբողջ պրոցեսը լինի հսկողության տակ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ ներկայացված թվերը էապես չեն փոխվի, ինչը նշանակում է, որ պատերազմի զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, ինչպես և նախապես հայտարարվել էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր