Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

15 ապր 2021 11:14

34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի, 2-ը տեղում մահացել են, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի, նրանց թողնելով անօգնական դիմել է փախուստի:

Երկու մարդ տեղում մահացել է, 4–ը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մահացածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, վիրավորները նույնպես ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են վարորդին, ով Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կարեն Միքայելյանն է։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության պարզվել է եղել է ոչ սթափ։ Վարորդը ձերբակալվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր