Հրամանը չկատարողը Սեյրան Օհանյանի տղան է եղել, իսկ տվողը՝ Օնիկ Գասպարյա՞նը
![](https://www.pastinfo.am/news_images/395/1183683_1/f6077bec2eabe6_6077bec2eac11.thumb.jpg)
«Նա պարզ իշմար է տալիս, որ հաշվեհարդար է տեսնելու բոլորի հետ, ովքեր համարձակվել են իր մասին ինչ-որ բան ասել: Խոսելու համար այդ ոչխարը…»,-ասաց նա:
«Ասում են իբր Սեյրանի որդին հրաման չի կատարել: Դուք գիտեք, թե ինչէ տեղի ունենում պատերազմի ժամանակ հրաման չկատարողի հետ: Ասեք, թե ով է հրաման տվել, որ Սեյրան Օհանյանի որդին չի կատարել: Եթե նախօրոք մշակված օպերացիա է եղել, անպայման օպերացիան իրականացնող ընդհանուր ղեկավարը տարբեր ստորաբաժանումների հետ կապված հստակ հրահանգներ է տալիս:
Ով է հրամանը տվել, չկատարելու դեպքում ինչու անմիջապես նրան չեն ձերբակալել ու նրա փոխարեն օրինակ տեղակալին նշանակել այդ մարտական միավորի հրաման: Կամ ինչու հենց ինքը չի ստանձնել այդ տեղամասի հրամանատարությունը:
Որևէ մեկը չի քննել՝ արդյո՞ք Սեյրան Օհանյանի որդուն հրաման եղել է, թե՝ ոչ: Ասում է, որ հայրն է զանգել: Տեսնեք քանի հոգու վրա է գործեր տալիս, որ հետո ցույց տան, որ պատերազմը տանուլ են տվել:
Ուզում են ցույց տան, որ Սյամոն ու իր կնիկը չեն քննարկել, պարտադրել են անել, ունեցել ենք 1300 զոհ, կորցրել ենք 24 տանկ, դրանից հետո ողնաշարը կոտրվել է բանակի: Ասում է, որ հրամանը չկատարողը Սեյրան Օհանյանի տղան է եղել, իսկ տվողը՝ Օնիկ Գասպարյանը»: