Աշխարհում առաջին թեթև հիբրիդային անօդաչու թռչող սարքը, որը մշակվել է Ռուսաստանի կողմից

«Մենք աշխարհում առաջինն ենք այս դասի անօդաչու թռչող սարքերով, որ համատեղում են ներքին այրման շարժիչը և էլեկտրական շարժիչը: Թռիչքի ընթացքում ներքին այրման շարժիչը հիմնական մղիչ շարժիչը չէ, այլ սնուցում է գեներատորը և բուֆերային մարտկոցը, ներառյալ՝ էլեկտրական շարժիչը»,- տեղեկացրել է Խամիտովը:
Նրա խոսքով՝ հիբրիդային շարժիչի կիրառումը զգալիորեն մեծացնում է սարքի թռիչքի տևողությունը: «Այս սխեմայի շնորհիվ մենք ստացել ենք ավելի քան 16 ժամ թռիչքաժամանակ, նաև՝ հնարավորություն ամբողջությամբ լուռ ռեժիմով աշխատելու օբյեկտի վրա»,- ընդգծել է Խամիտովը։
Նրա խոսքով ՝ ԱԹՍ-ի սերիական արտադրությունն արդեն սկսվել է: «Արդեն կա պատվիրատու: Սերիական արտադրությունն արդեն սկսվել է», - հայտնել է Խամիտովը`ավելացնելով, որ ZALA Aero-ի արտադրական հզորությունը հնարավորություն է տալիս տարեկան արտադրելու, ընդհանուր առմամբ, մինչև 300 տարբեր անօդաչու թռչող սարքեր: