Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

16 ապր 2021 10:15

Հայաստանի և Արցախի ապագան լինելու է թուրքերի հետ և թուրքերի հաշվի՞ն.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը «Հայաստանին և Արցախին պայծառ ապագա» են խոստանում: Իսկ թե ում հետ՝ թուրքերի, ադրբեջանցիների՞, թե՞ միայն մենք մերոնցով, չեն մանրամասնում։ Ամեն ինչ, սակայն, հուշում է, որ Հայաստանի և Արցախի ապագան լինելու է թուրքերի հետ և թուրքերի հաշվին, քանզի նայելով արտագաղթի բացասական սալդոն՝ հասկանում ենք, որ մինչև այդ ապագայի կառուցումը, Հայաստանում պարզապես հայ չի մնա՝ կմնան նիկոլականները, զոմբիներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք։


Այսպես, ըստ վիճվարչության հրապարակած թվերի՝ միայն այս տարվա մարտ ամսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74,197 ուղևոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), նույն օդանավակայաններով ժամանել է 42,283 քաղաքացի։ Մարտին մեկնածների և ժամանածների միջև տարբերությունը կազմել է 31,914 մարդ: Հարց է ծագում՝ այս տեմպերով ովքե՞ր են լինելու Հայաստանի և Արցախի ապագայի շահառուները»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր