ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

16 ապր 2021 11:55

Նախքան այդպիսի հայտարարություններ անելը Բելառուսը պետք է համաձայնության գար ՌԴ-ի և Հայաստանի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո ասել է, որ բելառուսները հուսալի ընկերներ են Ադրբեջանի համար:

«Բելառուսը չի կարողանա սպառել արտադրված պատվաստանյութերի ամբողջ ծավալը, ուստի նրանք պատրաստ են դրանք արտահանել, այդ թվում՝ Ադրբեջան: Սա ընդունվել է ոչ միայն դրականորեն, այլև որոշակի հույսով»,- մանրամասնել է նա:

«Ժուռնալիստսկայա պռավդա»-ն Բելառուսի նախագահի իրական մտադրությունների մասին զրուցել է Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոյի հետ:

«Պետք է հաշվի առնել այն փաստը, որ Ալեքսանդր Գրիգորևիչը հաճախ անում է հայտարարություններ, որոնք հետո չի իրականացնում: Տարօրինակ է Ադրբեջանին խոստանալ Բելառուսից ռուսական պատվաստանյութերի մատակարարում, այն դեպքում, երբ Ռուսաստանը սահմանակից է Ադրբեջանին և կարող է նրան պատվաստանյութեր (ոչ միայն «Սպուտնիկ V») մատակարարել ավելի կարճ ժամկետներում՝ ընդունելի որակով: Ես այնքան էլ լավ չեմ հասկանում Ալեքսանդր Լուկաշենկոյի տրամաբանությունը: Բելառուսի ամբողջ բնակչությունն արդեն պատվաստվա՞ծ է: Պատվաստանյութերի ստեղծման արտադրական կարողությունների ապահովումը նախատեսված է հատուկ Բելառուսի բնակչության համար: Չեմ կարծում, որ մեր մասնագետները, որոնք այնտեղ ծրագրել են «Սպուտնիկ V»-ի արտադրությունը, տասնյակ անգամներ ավելի շատ պատվաստանյութ են արտադրում, քան պահանջվում է:

Նման հայտարարությունը մի տեսակ բարեկամության նշան է, նույնիսկ շողոքորթություն Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից: Միանգամայն պարզ չէ, թե ինչու է Ադրբեջանի հետ այդպիսի ակտիվ փոխգործակցություն սկսվել` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանն այժմ հակամարտության մեջ է Հայաստանի հետ, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Այս միության անդամ է նաև Բելառուսի Հանրապետությունը, ինչը ենթադրում է, որ Երևանն ու Մինսկը դե ֆակտո դաշնակիցներ են: Բոլորի հետ բարենպաստ հարաբերություններ ունենալը կարևոր է, բայց այս պարագայում արժեր համաձայնության գալ Ռուսաստանի և Հայաստանի հետ՝ նախքան այդպիսի հայտարարություններ անելը:

Հավանաբար, սա Ռուսաստանի հետ ածխաջրածինների շուրջ հակամարտության հաջորդ փուլին նախաբանն է: Որքան գիտեմ, ներկայում քննարկվում է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կողմից մի շարք ճանապարհային քարտեզներ ստորագրելու հնարավորությունը, այդ թվում՝ ածխաջրածինների միասնական շուկայում:

Ալեքսանդր Գրիգորևիչը մեկնել է Ադրբեջան՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Իմաստն այն է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունն իր նավթը անվճար չտրամադրի, ապա Լուկաշենկոն կսկսի այն գնել Ադրբեջանից: Սա, ամենայն հավանականությամբ, Բելառուսի նախագահի «բարի ժեստի» էությունն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր