Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

16 ապր 2021 15:25

38-ամյա հղի կնոջը մահացած են հայտնաբերել

Այսօր ողբերգական դեպք է գրանցվել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանությունը «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ կանչով մեկնած բժիշկների խումբը մարզի գյուղերից մեկում տանը կնոջ դի է հայտնաբերել։

Բժիշկները տեղեկացրել են, որ մահացած կինը հղի է եղել։ Նրանք խոսքով՝ նա գտնվել է հղիության 7-րդ մասում։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը տվյալ գյուղի բնակիչ 38-ամյա Լյուդմիլա Ա-ն է։
Կնոջ մահվան պատճառը դեռևս անհայտ է։

Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել հղի կնոջ մահվան հանգամանքները պարզելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր