ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

16 ապր 2021 15:59

Երևանն ամբողջովին շրջապատված է գերեզմաններով.Քայքայվող դիակների մանրէները անձրևաջրերի հետ խառնվում են խմելու ջրին

Այսօր խորհրդարանը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ ծայրահեղ անհրաժեշտություն է Հայաստանում ունենալ դիակիզարաններ: «Հայաստանում սոցիալական անհավասարությունը շարունակվում է նաև մահից հետո:
 
Մտեք գերեզմանատները և կտեսնեք: Գիտե՞ք, որ գերեզմանատների էսօրվա վիճակը սպառնում է մեզ էկոլոգիական, առողջապահական լուրջ խնդիրներով. օրինակ Զեյթունի գերեզմանատան տարածքի ներքևի մասում գտնվում է ջրամբար, որտեղից մենք ջուր ենք խմում, և էդ անձրևաջրերը գալով, էդ քայքայվող դիակների վրայից մանրէները տանելով, խառնվում են խմելու ջրին, որը խմում է մեր ազգաբնակչությունը, եթե համապատասխան ֆիլտրացիա չարվի: Բացի այդ, Երևանն ամբողջովին շրջապատված է գերեզմաններով»,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ այս թեման երկար տարիներ քննարկվել է, բայց մնացել է թղթի վրա: Նրա խոսքով՝ ոմանք ունեցել են հատուկ շահեր և ձեռնտու չի եղել խնդիրն այդ ճանապարհով լուծելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր