Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

17 ապր 2021 12:36

Մեր արտգործնախարարը իր տեղը ցույց տվեց Հունաստանի ԱԳ ղեկավարին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին:


Էրդողանը սատարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Հունաստանին հանդիմանելու և մեղադրանքներ հնչեցնելու կապակցությամբ:




Չավուշօղլու-Դենդիաս համատեղ մամուլի ասուլիսն անցել է թեժ մթնոլորտում: Կողմերը չեն խորշել նախատինքներ հնչեցնելուց:


«Մեր արտգործնախարարը Դենդիասի կեցվածքի դեմ վերջինիս իր տեղը ցույց տվեց, ավելի մեղմ չէր էլ կարող լինել»,- ըստ ermenihaber.am–ի՝  ասել է նա:


Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Հունաստանի ԱԳ ղեկավարի հետ հանդիպմանը առաջարկել է իրենց հարաբերություններում առկա խնդիրների կարգավորման համար չընդգրկել «ուրիշներին», այդ թվում ԵՄ-ին:


Նա պնդելով, որ Արևմտյան Թրակիայում շուրջ 150.000 իր հայրենակիցն է ապրում, Հունաստանին մեղադրել է վերջիններիս նկատմամբ հոգածություն չցուցաբերելու մեջ:


Էրդողանը դժգոհություն է հայտնել այն առումով, որ Արևմտյան Թրակիայում ապրող թուրքերը չեն կարողանում իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորականներ) ընտրել:




Նա նշել է, որ ըստ Լոզանի պայմանագրի, Հունաստանն իրավունք չունի մուֆթի նշանակել և հավելել, որ իրենք Թուրքիայում չեն կարողանում հունաց պատրիարքին նշանակել, փոխարենը վերջինս ընտրվում է Կոնստանդնուպոլսի ուղղափառ տիեզերական պատրիարքության բարձրագույն կառավարման մարմինը հանդիսացող Սինոդի կողմից:


Նրա խոսքով՝ այդ ամենը հակասում է միջազգային իրավունքին և պատճառ է հանդիսանում թուրք-հունական հարաբերությունների վատթարացման համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր