Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

17 ապր 2021 19:28

Ռուսաստանում բժշկական պրակտիկայում առաջին անգամ բժիշկները հեռացրել են տղամարդու 48,5 կգ քաշով ուռուցքը

Բլոխինի անվան ուռուցքաբանության բժշկական ազգային հետազոտական կենտրոնում հեռացվել է 42-ամյա հիվանդի 48,5 կիլոգրամ քաշով ուռուցքը, հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հիվանդը եկել է Կրասնոյարսկից, նրա քաշը կազմել է 130 կգ, այնուհետև տղամարդը շատ է նիհարել, բայց փորը սկսել է անսովոր չափսերի դառնալ:

Հիվանդը դժվարանում էր քայլել, քնել, ուտել ու շնչել: Մոսկվայի բժիշկների համար տղամարդու մոտ հայտնաբերված ուռուցքը, ամենամեծն է պարզվել բժշկական պրակտիկայում: Ուռուցքի չափը հասել է 55 սմ – սա տղամարդու գրեթե ամբողջ որովայնի խոռոչն է: Ուռուցքը ներքին օրգանները սեղմել է ողնաշարին, նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Ստիլիդին:

Չարորակ նորագոյացությունը հեռացնելը հեշտ չի եղել, քանի որ այն փակել էր հիմնական անոթները: Ուռուցքն առանձնացնելու համար երեք ուժեղ վիրաբույժներ ստիպված էին այն պահել երեք ժամ շարունակ: Այժմ հիվանդը վերականգնման փուլում է և շուտով պատրաստվում է վերադառնալ աշխատանքի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր