Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

17 ապր 2021 15:00

Տեսանյութ.Հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա. Նիկոլ Փաշինյան

Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական դաշինքի վրա: Զուտ անվտանգային նկատառումներով մենք Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախումբ և Ռուսաստանի հետ ունենք Կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Այս մասին Ռինդ համայնքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա:


Փաշինյանի խոսքերով, շատերի մոտ կարող է հարց ծագել, թե ինչու այդ համակարգը չաշխատեց Արցախի վրա հարձակման ժամանակ:




Նա նշեց, որ այդ անվտանգային համակարգը տարածվում է ՀՀ այն սահմանների վրա, որը ՀՀ-ն ինքը 2010 թվականին վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանել է, որտեղ գրված է, որ օրինակ Շուռնուխից, Սոթքից այն կողմ Ադրբեջանի Հանրապետութունն է:


«Նաեւ այն պատճառով, որ 2010 թվականի  վարչատարածքային բաժանումով գրել են, որ Սոթքից, Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր