Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

19 ապր 2021 12:52

Որդին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հանգուցյալ մոր ոսկյա մատանին գողացել են

Որդին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հանգուցյալ մոր ոսկյա մատանին գողացել են
Ոստիկանության Նոր Նորքի բաժի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Վարսակ Ռ-ի ահազանգի փաստով։

Վերջինս հայտնել է, որ այս տարվա մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում իր հանգուցյալ մայրը՝ Սուսաննա Վ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ է գտնվել, և նշված բժշկական կենտրոնում ոսկյա մատանին գողացել են։

Սուսաննա Վ-ն մահացել է ապրիլի 12-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր