Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

20 ապր 2021 11:37

ԵԽԽՎ–ն նոր բանաձև է ընդունել. հայ և ադրբեջանցի պատվիրակները դիտողություն են ստացել

ԵԽԽՎ-ում ապրիլի 19–ին ընդունվել է բանաձև, որում վեհաժողովի մասնակից երկրներին կոչ են անում լրջորեն քննարկել ատելության հռետորաբանության հետ կապված սպառնալիքները, որոնց դիմում են պետական սուբյեկտներն ու խորհրդարանականները։ Նշվում է, որ այդ հռետորաբանությունն ազգային փոքրամասնություններին ավելի խոցելի է դարձնում խտրականության և բռնության համար։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ռուսական ԶԼՄ-ները:
«Վեհաժողովը նաև կոչ է անում պետական գործիչներին և քաղաքական գործիչներին զերծ մնալ ատելության լեզվից և լրացուցիչ միջոցներ ձեռնարկել թշնամանք հրահրելու կամ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարելու համար, որոնք կատարվում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց դեմ», - ասվում է բանաձևում:


Քննարկման բոլոր մասնակիցները հավանություն են տվել այդ բանաձևին, թեև Ուկրաինայի խորհրդարանականների կողմից Ռուսաստանի հասցեին ավանդական մեղադրանքներ են հնչել Ուկրաինայի գործերին միջամտելու վերաբերյալ:


Նշենք, որ նիստի նախագահը նաև մի քանի անգամ կարգուկանոն հաստատելու կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորներին, որոնք ազգային փոքրամասնությունների քննարկումից անցել են փոխադարձ քննադատության Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:










Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր