Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա, կան տուժածներ          Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն       15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն    

20 ապր 2021 13:24

Գնացել էի թունաքիմիկատների գերեզմանոց. ամբողջ մարմնով մեկ քոր էր բռնել. իսկ դրանք կշարունակեն թունավորել Երեւանն ու Հայաստանը

Օրերս այցելել եմ Էրեբունի վարչական շրջանի 4-րդ զանգվածի թունաքիմիկատների գերեզմանոց, նույն զգացողությունն ունեցա, ինչ ունեցել եմ երկու տարի առաջ:. իմ ու իմ ընկերոջ ամբողջ մարմնով մեկ քոր էր բռնել եւ մեր գիտակցությունը շատ վատ էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:

«Ես երկու տարի խոսում եմ թունաքիմիկատների գերեզմանոցի մասին:


Ուսումնասիրեք, թե այդ ԴԴՏ թունաքիմիկատը ինչքան վտանգավոր է, այն ուռուցքածին է, մեռելածին է: 5 մլն եվրո փող էր եկել այդ թունաքիմիկատների գերեզմանոցը տեղափոխելու կամ ոչնչացնելու համար, բայց երկու տարի է լսում եմ, որ մոտ 400 հազար եվրո կամաց-կամաց ծախսվել է եւ ընդհանուր առմամբ, այնտեղ փորձարկումներ են անում: Եվս 5 տարի հետո այդ 5 մլն եվրոյից ոչինչ չի մնա, իսկ թունաքիմիկատը կշարունակի թունավորել Երեւանն ու Հայաստանը»,-ասաց նա:

Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Ցավոք այս թեմաները երկար տարիներ անտեսված էին, ԵՄ ծրագիրը առնչվում է  կենցաղային վտանգավոր թափոններին, իսկ ձեր նշածը ոչ կենցաղային թափոնների մասին է: Ձեր նշած թափոններով պետք է այլ գերատեսչություն զբաղվի, դա մեր ոլորտը չի, մեր անելիքը չի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր