Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

20 ապր 2021 14:45

Թունավորումից մահացած 12-ամյա երեխան այգուց հավաքած, տապակած կանաչի է կերել

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա երեխան ու ընտանիքի մյուս   անդամները հիվանդանոց տեղափոխվելուց առաջ այգուց հավաքած կանաչի են կերել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը։

«Ըստ երեխայի ծնողների՝ իրենց այգուց քաղած կանաչի են տապակել, կերել, նախնական ախտորոշում է դրվել սննդային թունավորումը»,- ասաց նա։

Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ 12-ամյա աղջիկը մահացել է իրենց մոտ տեղափոխվելուց մոտ 1 ժամ անց։ Նա, բժշկի խոսքով, հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, գիտակցության կորստով։

Ընտանիքի մյուս անդամները տեղափոխվել են Երևան այն բանից հետո, երբ նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։

Ընտանիքի մյուս անչափահասը՝ 14-ամյա տղան, «Մուրացան» բժշկական կենտրոնում է, որտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ նրա վիճակը կայուն է, նախօրեի համեմատ ավելի լավ։

Ընտանիքի մայրն ու հայրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում են։ Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նրանց վիճակը բավարար է։

«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։

Սննդային թունավորում՝ Տավուշում․ 12-ամյա երեխան մահացել է, 4 քաղաքաց

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր