Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

20 ապր 2021 16:20

Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի բրազիլական շտամը

SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր բրազիլական շտամը 2 անգամ ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս շտամները: Դա այն ավելի վտանգավոր է դարձնում վիրուսն արդեն տարած մարդկանց համար: Այս մասին հաղորդվում է Science ամսագրում հրապարակված հետազտության մեջ:


2020-ի վերջին Բրազիլիայի Մանաուս քաղաքում COVID-19 հիվանդության նոր աճ գրանցվեց՝ չնայած վիրուսն արդեն լայնորեն տարածված էր այս հատվածում: 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում վիրուսի 184 նմուշների գենոմի հաջորդականությունը ցույց տվեց, որ Մանաուսում մի նոր տարբերակ է սկսել տարածվել՝ P.1-ը, որը բնութագրվում է 17 ամինաթթուների փոխարինումներով, որոնցից 3-ն դիպչել էին կորոնավիրուսային սպիտակուցին: Այդ մուտացիաները՝ K417T, E484K եւ N501Y-ը, կարող են ուժեղացնել վիրուսային սպիտակուցի կապը մարդու բջիջների մակերեսին գտնվող ACE2 ընկալիչի հետ՝ օգնելով վիրուսին ներս մտնել:


Գիտնականների տվյալներով՝ նոր շտամը հայտնվել է 2020-ի նոյեմբերի կեսերին: Ընդ որում, P.1-ի վարակիչությունն ավելացված է 1.7-2.4 անգամ, իսկ հիվանդությունը տարած մարդկանց մոտ դրա պաշտպանությունը, այլ շտամներից պաշտպանության համեմատ, կրճատվում է 21-46 տոկոսով: Նախնական տվյալները մատնանշում են մահացության աճը 1.2-1.9 անգամ, սակայն առայժմ դժվար է ասել՝ արդյո՞ք դա պայմանավորված է վիրուսի փոփոխություններով կամ քաղաքում առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածության ավելացմամբ:


P.1 գիծն այժմ արագորեն տարածվում է Բրազիլիայում: Այն հայտնաբերվել է նաեւ ավելի քան 36 երկրում: Ըստ գիտնականների՝ նոր շտամի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետությունը գնահատելու համար անհապաղ հետազոտություն է հարկավոր անցկացնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր