Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

21 ապր 2021 12:26

Ալիևի դեմը չոքածը Հայաստանում տեղ չունի, տենց հարմարա ձեր համար, ասեք Մասիս սարի տակով մի հատ երկաթգիծ բացի մինչև Երևան

Սյունիքի մարզում լարված իրավիճակ է, քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել փակելով դեպի հրապարակ տանող ճանապարհը և վանկարկում են «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք»:


«Ալիևի դեմը չոքած թուրքի ծնունդը Հայաստանում տեղ չունի։ Սա հայերի Հայաստանն է, այստեղ թուրքերը տեղ չունեն, մենք պարտավոր ենք մեր հողը անառիկ պահենք, ով պաշտպանում է թուրքին, ինքը թուրքի ծնունդ է։ Մերժում ենք Նիկոլին, քայլեր ենք անում, որովհետև թուրքի առաջ չոքելա, մեր զորքի գլուխը տարել կերելա»,- բացականչեց քաղաքացիներից մեկը։


Քաղաքացիները մտավախություն ունեն, որ Ադրբեջան տանող ճանապարհը, որը դեռ պետք է կառուցվի, անցնելու է հենց Մեղրիով: «Տենց հարմարա ձեր համար, ասեք Մասիս սարի տակով մի հատ երկաթգիծ բացի մինչև Երևան»,- բղավեց մեղրեցիներից մեկը ու նշեց, որ չեն ընդունելու դավաճանին ու կապիտուլյանտին։ Քաղաքացիները պնդում են, որ ոստիկաններն իրավիճակն ավելի են լարում, չնայած վերջիններս պնդում են, որ հասարակական կարգն են ապահովում։


Բողոքի ակցիան վերահսկելու համար փողոց են բերվել ոստիկաններ, հատուկջոկատայիններ ու Ազգային անվտանգության ծառայողներ, որոնք փորձում են հետ քաշել քաղաքացիներին և բերման ենթարկել՝ բացելով ճանապարհը Նիկոլ Փաշինյանի առաջ, քանի որ Փաշինյանը ցանկանում է հրապարակ գնալ, իսկ քաղաքացիները փակել են ճանապարհը:


Նշենք՝ երեկ օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սյունիքի մարզ։ Ըստ տեղեկությունների՝ այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր