2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զnհեր, հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում          Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել       Հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ, և գործելու են հենց նման տրամաբանությամբ    

21 ապր 2021 19:17

Ռուսաստանը խնդիր չունի՝ անհրաժեշտության դեպքում կարող է գնել թուրքական ԱԹՍ-ներ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կարող է ապրանքներ գնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունից:

«Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է վաճառում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Այս գործարքը (Ուկրաինայի հետ) ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանն ունենա մեր արտադրանքը գնելու անհրաժեշտություն, ապա կարող է դրանք գնել այնպես, ինչպես մենք նրանցից գնել ենք Ս-400-ը»,- ասել է նախարարը Haber Turk հեռուստաալիքի եթերում:

Չավուշօղլուն կրկին պնդել է, որ Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները Անկարայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի ձեռք բերման շուրջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր