ՌԴ -ն անհանգստացած է Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ իշխանություններին հլու-հնազանդ վարքագծով, շտապ կանչել են Մոսկվա՝ «մշակելու».«Հրապարակ»
![](https://cdn1.img.armeniasputnik.am/images/07e5/03/19/26934588.jpg)
Մեր աղբյուրներն ասացին, որ Ա․ Հարությունյանը կաշկանդված է, քանի որ ֆինանսական կախվածության մեջ է ՀՀ իշխանություններից։ Խոսքը հատկապես բնակարանաշինության համար տրամադրվող գումարների մասին է: ԱՀ նախագահի՝ Մոսկվա մեկնելու լուրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նրա մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։ Նա նշեց․ «Այս պահին ասելիք չունեմ»։ Փորձեցինք հստակեցնել՝ հերքո՞ւմ է, որ մեկնել է, թե՞ հաստատում։ Ասաց․ «Մեկնաբանելու կարիք չկա», ըստ էության հաստատելով այցի փաստը։ Գաղտնի՞ այց է, որ չեք մեկնաբանում, կրկնեց՝ այս պահին որեւէ բան չեմ մեկնաբանում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։