Ալեն Սիմոնյանի տան մոտ սև ժապավեն են կապել .Չալարեմ` մի օր ձեր մասին գիրք եմ գրելու. «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տան մոտ սև պաստառ է հայտնվել, որի վրա գրված է. «Ալեն 41»։ Սիմոնյանն արձագանքել է Facebook–ի իր էջում։
«Իմ տան մոտ նման պաստառ կախելը ձեր հերթական անբարոյականության դրսևորումն է: Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էտ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք: Իսկ ընդհանուր առմամբ ձեր հավաքական գործունեությունը, որտեղ դուք ձեր կարճ խելքով փորձում եք կրկնօրինակել հեղափոխության ընթացքում եղածը ձեր ձևով, միայն ձեզ է վնաս տալիս: Կարելի է ուղղակի նստել ու սպասել, թե ոնց եք դուք ձեզ վնասում: Շարունակեք ատելություն սփռել, սև ժապավեններ կախել, մարդկանց տան վրա գնալ, հայհոյել, գնդակահարության տեսարաններ բեմադրել և ճանապարհ փակել: Այդ ամենը շատ գրավիչ է մարդկանց համար, միանշանակ սատար կկանգնեն ու կմիանան ձեր պայքարին՝ հանուն այդ տեսակ Հայաստանի: Չալարեմ` մի օր ձեր մասին գիրք եմ գրելու. «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը»»,– նշել է նա:
Գրառման վերջում նա խաղաղություն է մաղթել բոլորին և շեշտել` Հայաստանը ապագա ունի։