Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին          Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ       Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին    

23 ապր 2021 15:32

Տեսանյութ.Հնարավո՞ր է, արդյոք, նոր պատերազմը...Մենք գիտենք, թե երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ինչ ուժերով, հանգիստ մնացեք

Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքերով, ընտրությունները երկբևեռ են լինելու. «Այն, ինչ անում է իշխանությունը կապված իմ կամ այն հնարավոր դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու… իրենք իմ տեղը քարոզչություն են անում: Իրենք աջակցում են ու աջակցելու են այս բևեռի ձևավորմանը»:

«Գիտեմ՝ շատերի մոտ տպավորություն կա, որ իրենք քարոզարշավ են սկսել ու մենք հետ ենք մնում: Մենք հանգիստ ենք, մեր պլանավորված քայլերով առաջ ենք գնալու: Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները:

Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարցեր ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես էլ եմ մտնելու գործընթացի մեջ: Մենք գիտենք, թե երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ինչ ուժերով, հանգիստ մնացեք, ուղղակի այս հարցում վստահեք ինձ»,-ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր