Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

23 ապր 2021 16:41

Թող ոչ մեկ չփորձի մեզ հետ ինչ-որ ծածուկ գործընթացներ կապի. Արման Աբովյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին

Այսօր առավոտյան մամուլում լուր էր տարածվել, որ Սյունիքից վերադառնալուց հետո Փաշինյանը մտքափոխ է եղել եւ բանակցում է ԲՀԿ-ի հետ, ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի եւ չեղարկի ընտրությունները։

Լուրի իսկությունը պարզելու համար Slaq.am-ը կապ հաստատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ, ով նշեց, որ կոչ է անում չհավատալ շինծու հերյուրանքներին:

«Գիտեք ամենազարմանալին այն է, որ միշտ կոչ ենք արել հետևել պաշտոնական լրահոսին և զերծ մնալ այդպիսի հերյուրանքներ տարածելուց, ուղղակի արդեն նույնիսկ արձագանքելու իմաստ էլ չկա»,-նշեց պարոն Աբովյանը:

Պատգամավորը ասաց, որ շատ էր զարմացել երբ որ կարդաց այդ սուտ տեղեկությունը :

«Թող ոչ մեկ չփորձի մեզ հետ ինչ-որ ծածուկ գործընթացներ կապի, որովհետև մենք բաց ենք մեր ժողովրդի համար: Այն գործընթացները, որոնք փորձում են շինծու գեներացնել, թող ոչ մեկի մտքով չանցնի, որ ստով և հերյուրանքներով ստվերեն այն ընթացքները, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Կոչ եմ անում բոլորին հետևել պաշտոնական լրահոսին, այլ ոչ թե էժանագին սենսացիաներին»,-ասաց պարոն Աբովյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր