Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

23 ապր 2021 16:05

Բաքուն կտրուկ կդատապարտի ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում.Թուրքիայի դեմ արված քայլը քայլ է Ադրբեջանի դեմ

Բաքուն հուսով է, որ ԱՄՆ-ն 1915 թվականի իրադարձությունները չի ճանաչի որպես Հայոց ցեղասպանություն, հակառակ դեպքում ադրբեջանական կողմը կտրուկ կդատապարտի այդ քայլը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Բոլորին հայտնի է Ադրբեջանի հստակ և միանշանակ դիրքորոշումը հայերի, այսպես ասած, ցեղասպանության վերաբերյալ։ Եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմը նման քայլի դիմի, դա պատմական սխալ կլինի։ Ադրբեջանը միշտ դեմ է հանդես եկել այսպես կոչված Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերին,  դա պատմության կեղծում է։ Պատմությունը պետք է ուսումնասիրեն պատմաբանները։ Եթե ԱՄՆ–ը ճանաչի, Ադրբեջանը խիստ կդատապարտի դա։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի դեմ արված քայլը քայլ է Ադրբեջանի դեմ, Իսկ Ադրբեջանի դեմ ցանկացած քայլ Թուրքիայի դեմ քայլ է։ Կցանկանայի հուսալ, որ ԱՄՆ վարչակազմը պատմական սխալ թույլ չի տա», - հայտարարել է Հաջիևը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ տարբեր նախագահներ իրենց նախընտրական արշավների ժամանակ միշտ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց ապիրլքսանչորսյան իրենց ուղերձներում կիրառել են «Եղեռն» եզրույթը, այլ ոչ թե «Ցեղասպանություն» տերմինը։ Ամերիկյան մամուլը վերջերս հաճախ է խոսում, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը շատ մոտ է Ցեղասպանության ճանաչմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր