Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

24 ապր 2021 11:30

Զգուշացնում եմ ձեզ, հերթով կներկայացնեմ բանակից փախածներին.Պաշտպանության Բանակ, դուք այդքան ապերա՞խտ եք

Պաշտպանության Բանակ, դուք այդքան ապերա՞խտ եք։ Ի՞նչ է նշանակում մեդալն ուղղակի փոխանցել։ ԱՀ նախագահի կողմից արժանացրած «Մարտական խաչ»-ից դաս չքաղեցի՞ք։ Ո՞վ եք դուք առհասարակ, որ խաղաք ընտանիքիս անդամների նյարդերի հետ, դուք տարրական էթիկայի կանոններին չեք տիրապետում։ 23 տարվա սպայի Արիության մեդալը հոգնո՞ւմ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս ու սեղմեք Հորս ձեռքը։


Զգուշացնում եմ ձեզ, հերթով կներկայացնեմ բանակից փախածներին. հայրս ու Եղբորս կինը պատերազմի ժամանակ մինչև վերջին պահը մնացել են հոսպիտալում ու ամեն բան տեսել։(Հիմա նրանց եք մեծարում)...



Մի քանի օր առաջ մի աղջկա վրդովմունք էլ տեսա այս թեմայի հետ կապված, դե համարձակվեք իմ գրածին էլ հերքում տալ կամ այլ կերպ ներկայացնել, լավ չեք ճանաչում. դուք հատում եք ամեն ինչի սահմանը։


Դուք շարունակեք ձեր անտակտ գործելաոճը, իսկ մենք շարունակելու ենք միշտ լինել Բանակի կողքին ու հրամանատարիս որդու՝ Արայիս ծառայությամբ հպարտանալ։


Զոհված հերոսի քույր Նանե Արզումանյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր