Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

24 ապր 2021 12:20

Տեսանյութ.Ժողովուրդն է դժգոհում է,ոստիկաններն արգելում էին բարձրանալ Ծիծեռնակաբերդ

Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և անմար կրակի շուրջ ծաղիկնբեր խոնարհելու համար, բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտից, ավանդույթի համաձայն,  հավաքվել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի մուտքի մոտ, սակայն ոստիկանները փակել էին քաղաքացիների ճանապարհը, հայտարարելով, որ պաշտոնական պատվիրակության այցելության ժամն է, որը կավարտվի 11։00-ին։    

Ֆեյսբուքյան օգտատեր, իրավաբան Դավիթ Թումասյանը կարճ տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ոստիկանները թույլ չեն տալիս մարդկանց գնալ Ծիծեռնակաբերդ։

Քաղաքացիներն իրենց անհամաձայնությունը հայտնելով,  ծաղիկները ներտեցին պատ կազմած ոստիկանության առջև և հեռացան, չսպասելով նախապես հայտարարված, իրենց հերթին։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր