Տեսանյութ.Թուրքերը ռեալ նախապատրաստվում են, իսկ մեր կողմից միայն մերկապարանոց հայտարարություններ

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք Մեղրիով միջանցք ուզեն, մենք էլ կարող ենք միջանցք ուզել Նախիջեւանով, Զաքարյանն ասաց. «Ես չեմ ուզում իր ասածները մեկնաբանեմ, տրամաբանությունս վիրավորվում է: Ես ցավում եմ այս իրավիճակի համար, որովհետեւ ինձ համար այդ պաշտոնը զբաղեցնողը գլխավոր հրամանատար է եւ այդպիսի անտրամաբանական բաներ է ասում: Ո՞վ է թողնելու, որ նա Նախիջեւանի միջանցքից օգտվի, ինչ է նախատեսվում դրանով: Ոչ մի հիմնավորում չեմ տեսնում: Ասում է՝ իրենք ասում են՝ դուք էլ ասեք, բայց ասելով չի: Մենք արդեն մամուլից իմանում ենք, որ նրանք երկաթգիծ են կառուցում, 45 էլեկտրաքարշ են պատվիրել Ղազախստանից: Ռեալ նախապատրաստություններ են, իսկ մեր կողմից միայն մերկապարանոց հայտարարություններ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: